«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը խափանման միջոցը փոխվեց։ Այս որոշումը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նշենք, որ Չախալյանի խափանման միջոցի ժամկետը լրանում է սեպտեմբերի 4-ին։
Մինչ որոշումը դատախազները նշեցին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չախալյանն ընտանիքի միակ կերակրողն է ու անչափահաս երեխաներ ունի, պետք է խափանման միջոցն ավելի մեղմել, բայց այնուամենայնիվ որևէ միջոց պետք է կիրառվի։
Փաստաբան Ալեքսան Թումասյանն էլ նշեց, որ որոշումը կայացնելուց առաջ կարելի է հաշվի առնել 1 տարի 2 ամսվա ընթացքում իր պաշտպանյալի դրսևորած պատշաճ վարքագիծը։
Թումասյանը միջնորդեց նաև որևէ խափանման միջոց կիրառելու դեպքում չկիրառել որևէ սարքավորում` հաշվի առնելով առողջական վիճակը ու, որ նա պետք է պարբերաբար գնա հետազոտությունների։
Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։
Դատավորը շեշտեց, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել այն, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, ունի անչափահաս երեխաներ։
Կարեն Ֆարխոյանը նշեց, որ վարչական հսկողությունը կիրառվելու է առանց էլեկտրոնային սարքավորումների և ժամանակային սահմանափակման։ Մեղադրյալը պարտավոր է շաբաթվա ընթացքում 1 անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն և գրանցվել այնտեղ, չփոխել իր բնակության վայրը, հակառակ պարագայում` տեղեկացնել վարույթն իրականացնող մարմնին։
Բացակայելու արգելք խափանման միջոցն էլ մնաց անփոփոխ, գրավի կիրառումն էլ դատարանը նպատակահարման չգտավ։
Sputnik Արմենիա
