USD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 30°C

Логотип

«Ինչի պիտի բռնության զոհը գնա, բռնարարը մնա». Աննա Հակոբյանի նախագիծը` կառավարությունում

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի կառավարության նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցողը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր։ Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նախաձեռնել է բռնության դեմ լայնածավալ արշավ, որի նպատակն է կանխել ընտանեկան բռնությունը, ապահովել ընթացիկ դեպքերի արդյունավետ քննությունը, ինչպես նաև հասարակության մեջ ձևավորել զրոյական հանդուրժողականություն բռնության նկատմամբ ընդհանրապես։

«Հենց այս արշավի շրջանակում էլ ձևավորվել է օրինագծերի փաթեթը, որի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը», – ասել է Սարգսյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, նշել է.

«Փորձ է արվում ասել՝ Ստամբուլյան կոնվենցիա և այլն, և այլն։ Ստամբուլյան կոնվենցիա… այո, բայց անհրաժեշտ է արձանագրել, որ այս գործընթացը դրա հետ կապված չէ։ Այն կապված է կոնկրետ իրավիճակների հետ, որոնց մենք բախվել ենք»։

News.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram