USD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

Ի՞ՆՉ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Կարծում ենք, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի թեման Բիշքեկում Վլադիմիր Պուտինի ճեպազրույցի ժամանակ շոշափվեց բնավ ոչ պատահաբար։ Կարելի է ենթադրել, որ փակ դռների հետևում Պուտինի և Փաշինյանի քննարկումների ընթացքում թեման բարձրացրել է Հայաստանի վարչապետը։

ՀՈ ԻԶՈՒՐ ՉԷՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՍՈՒՄ, թե Հայաստանը խնամքով է վերաբերվում հայ-ռուսական հարաբերություններին և նույնպիսի հոգատար վերաբերմունք ակնկալում Ռուսաստանից։ Հավանաբար, մամուլի համար արդեն փակ բանակցությունների ժամանակ ակնարկել է, որ Հայաստանում ռուսական բազա կա, իբր՝ դա մեծ օգուտ է Ռուսաստանի համար, պետք է խնամքով վերաբերվել… Այդպիսի թեթև, տիպիկ փաշինյանական շանտաժ։ Նրա սիրելի հնարքը կենսագրության լրագրողական ժմամանակներից ի վեր։ Հնարք, որը բազմիցս գործածել է այս աշխարհի հզորների հետ շփումներում:

Դե, իսկ Պուտինի պատասխանը մենք գիտենք արդեն ճեպազրույցից: ՌԴ նախագահի խոսքերով, եթե ռազմաբազան Հայաստանին պետք չէ, ապա Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել այն թեկուզ վաղը. հարցն այն է, թե Հայաստանն ինքը որքանով է պատրաստ…

Որքանո՞վ է իրատեսական ռազմաբազայի դուրսբերումը։ Այսօր դա գրեթե անհավանական է թվում: Ճիշտ ինչպես 2018-ին, երբ Նիկոլը եկավ իշխանության, նրա օգտին մաքառողներին անհավանական էր թվում, որ 2020-ին պատերազմ է լինելու։ Իսկ 2021-ի ընտրություններում Փաշինյանին սատարողներից քչերն էին ենթադրում, որ 2023-ին կավարտվի հայկական Արցախի պատմությունը։ Այնպես որ Փաշինյանի պարագայում ոչինչ չի բացառվում։

Հաղորդվում է, որ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր հարցերը հանգամանորեն կքննարկվեն, կարծում ենք՝ ոչ այնքան հեռավոր ապագայում Փաշինյանի Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում։ Այցի արդյունքը լինելու է հայ-ռուսական հարաբերությունների բարելավման ճանապարհային քարտե՞զը։ Թե՞ հակառակը՝ այցի ընթացքում մշակվելու է երկկողմ հարաբերությունների խզման ճանապարհային քարտեզ։ Քայլ առ քայլ. երկաթուղի, ՀԱԷԿ, ռազմաբազա…

Այո, Հայաստանում դա բողոքներ կառաջացնի, բայց քանի՜-քանի արտաքին խաղացողներ են շահագրգռված հենց այդպիսի զարգացմամբ։ ԵՄ-ն, Թուրքիան, Ադրբեջանը կհրճվեն և շռայլորեն դրամական նոր ներարկումներ կանեն Փաշինյանի կառավարությանը։ Ահավասիկ հաղորդվում է, որ Բիշքեկում Փաշինյանի հայտարարություններից հետո ԵՄ Խորհուրդը որոշել է երկու տարով չեղարկել մաքսատուրքերը հայկական արտադրանքի մոտ 80%-ի ներկրման համար, հերթը Եվրախորհրդարանինն է, որը պետք է հաստատի…

Թուրքիան, բնականաբար, անմասն չի մնա։ Ինչպես որ ժամանակին Անկարան շռայլորեն վարկավորեց Վրաստանի կառավարությանը, իսկ փոխարենը գործնականում քարտ-բլանշ ստացավ Աջարիայում իր ներկայությունը ծավալելու համար։ Կարծում ենք, Փաշինյանի կառավարության համար նույնպես Անկարան փող կգտնի, որպեսզի Նիկոլ Վովաևիչը կարողանա այսուհետ ևս կաշառել ընտրողին, անցկացնել իր անվերջանալի փառատոնները, թմբուկ զարկել և այդ ուրախ երաժշտության տակ խզել հայ-ռուսական հարաբերությունները։

Ի դեպ, այս օրերին համացանցում տեսանյութ է պտտվում Ռեջեփ Էրդողանի հետևյալ հայտարարությամբ. «Պետության սահմանները միշտ չէ, որ գծեր են քարտեզի վրա, մենք պարտավոր ենք պատասխանատվություն ստանձնել մեր եղբայրական ժողովուրդների ճակատագրի համար, մեզ հետ նույն լեզվով խոսող, պատմական թուրքական հողերում ապրող, նույն աստծուն դավանող մարդկանց համար։ Ես հավատում եմ, որ Թուրքիան կվերադառնա Աջարիա, կվերականգնի իր դիրքերը Սիրիայում և պաշտպանություն ու բարգավաճում կապահովի թյուրքական բոլոր ժողովուրդների համար»։

Ճիշտ է, արհեստական ինտելեկտի հաղթանակի դարաշրջանում վստահություն չկա, թե հոլովակը չի ստեղծվել հենց նրա՝ արհեստական ինտելեկտի կողմից, և Էրդողանը հենց այդպես է ասել։ Բայց չէ որ հարցը խոսքերը չեն, այլ գործերն ու փաստերը: Իսկ փաստացի Աջարիայում Թուրքիայի ազդեցությունը դժվար թե զիջում է վրացական կենտրոնական կառավարության ազդեցությանը։ Հնարավոր է՝ այն նույնիսկ ավելի մեծ է, ինչի մասին հաճախ են խոսում նաև վրաց փորձագետները։

ԱՋԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՆՈՐ ՄԶԿԻԹՆԵՐ ԵՎ ՄԵԴՐԵՍԵՆԵՐ ԿԱՆ։ Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ապրում են Աջարիայում, ունեն նաև Վրաստանի քաղաքացիություն և մասնակցում են ընտրություններին: Թուրքական կապիտալը վերահսկում է ոչ միայն հյուրանոցներն ու հասարակաց տները, այլև օդանավակայանն ու նավահանգիստները։ Կրկին իսկ դա մենք չենք ասում, այդ մասին խոսում են թուրք քաղաքական գործիչներն ու փորձագետները։ Հասկանալի է, որ այդ կապիտալը բնավ ոչ վերջին հերթին ղեկավարում են թուրքական հատուկ ծառայությունները։

Բոլորովին բացառված չէ, այլ ավելի շուտ միանգամայն հավանական է, որ Անկարան դեմ չէ նույն սցենարը փորձարկել նաև Հայաստանում։ Քայլ առ քայլ, ռուս զինվորականների հեռանալուց հետո։ Սկզբում կոմունիկացիաների բացում, հետո թուրքական բիզնեսի, առաջին հերթին՝ հյուրանոցային բիզնեսի մուտք, որի քողի տակ հանրապետությունը կսկսեն բնակեցնել թուրքական ուժային կառույցների գործակալներով։

Համոզված ենք, որ արդեն հիմա թուրքական որոշ կառույցների աշխատասենյակներում հույժ գաղտնի կնիքի տակ առկա են հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում գործողությունների երկու ծրագիր։ Այդ սցենարներից մեկն արդեն նախանշել են. «աջարական»։ Բայց կա գործողությունների մեկ այլ սցենար. Հյուսիսային Կիպրոսի օրինակով։

Հետևեք մեզ՝ Facebook Telegram