USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

ՖԻԱՍԿՈ։ ԿՐԵՄԼԻ ՀԱՄԱՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՑ Է ՄՆՈՒՄ

ՌԴ նախագահի հետ հանդիպումը ձախողված էր։

Փաշինյանը, պետական ապարատի կամ սեփական խմբակցության արձագանքը կանխելով (Ինքը բոլորից լավ գիտի իր շուրջ հավաքված մարդկանց գինը ու սկզբունքայնութնան աստիճանը։ Իրենք առաջնորդվում են՝ «вовремя предать – это не предать,а предвидеть» սկզբունքով), նույնիսկ չսպասելով Հայաստան վերադառնալուն, հայտարարեց, թե Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անցել են «շատ լավ», ինչպես նաև կրկին, ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ, անոնսեց շուտափույթ այցը Մոսկվա (նախորդ անգամ այցն իր կողմից նախանշվել էր հունիսի կեսերին):

Նույնիսկ եթե Փաշինյանն ինքնաթիռից ևս մեկ անգամ ուղիղ եթեր մտնի ու Լերմոնտովի կամ Մայակովսկու բանաստեղծություն կարդա, դա չի փոխի այն փաստը, որ.

1. Պուտինը չի շնորհավորել նրան «ընտրություններում տարած հաղթանակի» առթիվ։ Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում։

2. Հանրաքվե անցկացնելու պահանջը հանված չէ։ Եթե դու Ալիևի պահանջով գնում ես հանրաքվեի, ապա իմացիր, որ այլոք ևս իրենց օրակարգով քեզանից հանրաքվե կպահանջեն։

3. ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքը դե ֆակտո չեղարկելու պահանջը լեգալացված է հանրային տիրույթում։

4. Հանդիպման փակ մասում չէր կարող անտեսվել Հայաստանում քաղաքական, աշխարհաքաղաքական բանտարկյալների հարցը։ Չկա որևէ հիմք չվստահելու Յուրի Ուշակովին, ով ավելի վաղ խոսել էր պաշտոնական Երևանի հետ այս թեմայի քննարկման մասին։

Հ.Գ. Փաշինյանի «ինքնիշխանությունը» չհերիքեց նրան, որպեսզի, ինչպես ցերեկը՝ ՇՀԿ+ ձևաչափով նիստի ժամանակ, Պուտինի հետ շփվեր հայերենով։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

Հետևեք մեզ՝ Facebook Telegram