USD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

ՍԱՀԱԿՅԱՆ․ ԱՆԳԱՄ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԵՂՔԸ ԴՐՎԵԼ Է ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՎՐԱ

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ խախտված են ոչ միայն իրավական, բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության և բանականության սահմանները։

Օրերս հայտնի դարձավ, որ ամբողջությամբ հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի «գործով» մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն տարբերակները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են շուրջ 3300 էջ:

«Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, դրանցից մեկում նշվում է, որ 2021թ․ նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա, և այս հարձակումներին հակազդելու հետևանքով եղել են զոհեր, կան տուժածներ։ Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին, և նա քրեական պատասխանատվության է ենթարկվում նաև այս իրադարձության համար»,- նշեց Սահակյանը։

Սահակյանը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվել է 2022թ․ նոյեմբերի 4-ին, ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ հրամանատարական որևէ լիազորություն չի ունեցել և որոշումների կայացման որևէ շղթայում ներգրավված չի եղել։

Նրա խոսքով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս Բաքվի դատարանի կողմից որակվել է որևէ հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրները համարվել են հանցավոր կազմակերպության անդամներ։

«Դափնեկիրներ են հանդիսացել օտարերկրյա հայտնի հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, օրինակ, Իրաքի քաղաքացի հանդիսացող։ Եվ նրա կողմից այդ մրցանակը ստանալը և գումարային տեսքով ֆինանսավորումը որակվել է որպես Իրաքի քուրդ վարձկանների ֆինանսավորում»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր բոլոր կառույցներով ընկալվել է որպես ոչ օրինական, արգելված, զինված կազմակերպություն, և ԼՂՀ-ին որևէ առնչությունը որակվել է որպես մասնակցություն հանցավոր կազմակերպությանը։ Ըստ վճռի՝ հակամարտության ամբողջ ընթացքում սպանվել է 18 հազարից ավելի մարդ, իսկ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022թ․ «անդամակցել է այդ հանցավոր կազմակերպությանը», բոլոր մարդկային զոհերի անհատական պատասխանատվությունը դրվել է նաև նրա վրա։

Արցախում հարսանիքի կազմակերպման ֆինանսավորում, ընտանիքներին ֆինանսական օգնության տրամադրում և այլն՝ այս ամենը որակվել է որպես հանցավոր կազմակերպության ֆինանսավորում։

Խոսելով Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի աբսուրդի մասին՝ Սահակյանը նշում է, որ երբեմն անգամ դժբախտ պատահարների հետևանքով մահանալու և վնասվածքներ ստանալու պատասխանատվությունը ևս դրվել է Ռուբեն Վարդանյանի վրա։ Օրինակ, երբ եղանակային վատ պայմանների պատճառով մեքենան վթարի է ենթարկվել, և դրա մեջ գտնվող ուղևորը սայթաքել է, ընկել է, ստացել է վնասվածքներ, այդ վնասվածքի մասին խոսող վկան ևս խնդրել է դատարանին, որ Վարդանյանի նկատմամբ կիրառվի ամենածանր պատիժը։ Ըստ էության՝ 30 տարիների բոլոր իրադարձությունների պատասխանատու հռչակվել է Ռուբեն Վարդանյանը, ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram