2020-11-12 18:49
Լրատվական գործակալություններ
ՌԴ դեսպանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին այսօր այցելել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: