2020-11-12 21:10
Լրատվական գործակալություններ
0
Արթուր Վանեցյան. Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը: Իրենց պլանը վերջնական հանգրվանի հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից զրկել այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ ուժերի ղեկավարներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց: Իրականում, թե ինչ է մեղադրանքի հիմքում, չեմ կարող ասել, բայց անհեթեթ քրգործ է, որն անպայման կարճվելու է: Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից 3 օրով զրկելը», - ասաց նա:
Վանեցյանը հավաստիացրեց, որ հաղթելու են, և բոլոր դավաճանները պատասխան են տալու իրենց խղճի և օրենքի առջև:
Վերջում քաղաքական գործիչը հավելեց, որ միանալու է իր գործընկերների հետագա պայքարին, տեղեկացնում է Aysor.am-ը: