Զախարովա. Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վերահաստատեց Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու։

Այսօր կայացած ճեպազրույցում նա նշեց, որ խոսքը պարզապես վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնին, որը Ղարաբաղին մոտ չի լինի, իսկ մանրամասները լրացուցիչ կհամաձայնեցվեն։

Նա հիշեցրել, որ համապատասխան հուշագիրը ստորագրել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները:

«Կենտրոնը գործելու է բացառապես հեռավար ռեժիմով՝ օգտագործելով օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս իրավիճակը վերահսկել տեղում: Կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանում՝ առանց որևէ դաշտային, արտագնա առաքելությունների: Ռուս և թուրք մասնագետները կաշխատեն նույն հիմքով։ Թուրքիայի խաղաղապահ որևէ ստորաբաժանում չի ուղարկվելու Լեռնային Ղարաբաղ»,- շեշտել է Զախարովան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։