ՌԴ ՊՆ․ ՌԴ-ից Հայաստան է մեկնել ընդհանուր առմամբ 42 ինքնաթիռ

Այսօր ռուս խաղաղապահներին տեղափոխողող ևս 8 ինքնաթիռ է ուղևորվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներն արդեն դուրս են եկել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից։ Օդանավերը Հայաստան կհասցնեն մեծ բեռնունակություն ունեցող ավելի քան 10 ավտոմեքենաներ, ինչպես նաև ավելի քան 100 զինծառայողներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ արդեն 42 ինքնաթիռ է ուղարկվել Հայաստան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։