Պեսկովը՝ Ադրբեջանին Լաչինի շրջանի փոխանցման գործում Ռուսաստանի դերի մասին

Ռուսաստանի Զինված ուժերի հրամանատարությունը պետք է պատասխանի Ադրբեջանին Լաչինի շրջանի փոխանցման գործում ռուս խաղաղապահների մասնակցության տեխնիկական մանրամասների մասին հարցին: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այդ շրջանի փոխանցումը նախատեսված է համատեղ հայտարարությամբ, որը ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դա պարտավորություն է, որը ստանձնել է հայկական կողմը: Ինչ վերաբերում է այդ գործընթացին խաղաղապահների անմիջական մասնակցությանը, ապա այժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ավելի լավ է հարցն ուղղել հրամանատարությանը»,-ասել է Պեսկովը:

Հայտարարության տեքստի համաձայն՝ Հայաստանը մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, տեղեկացնում է News.am-ը: