2020-11-13 17:23
Լրատվական գործակալություններ
«Պոբեդան» վերսկսում է Հայաստանի ուղղությամբ թռիչքները
«Պոբեդա» լոուքոսթերը նոյեմբերի 26-ից կվերսկսի Հայաստանի ուղղությամբ չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիափոխադրողի ներկայացուցչին:
«Լոուքոսթերը pobeda.aero կայքում սկսել է Մոսկվա-Գյումրի միջազգային չվերթի տոմսերի վաճառքը։ Այդ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին»,– ասել է «Պոբեդայի» ներկայացուցիչը։
Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունն այս պահին չի վերականգնվել, հետևաբար չվերթերը չեն կարող կանոնավոր լինել։
«Պոբեդայում» չեն հստակեցրել, թե ովքեր կարող են օգտվել այդ չվերթերից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: