Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է հայտարարության կետերի կատարումը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության դրույթների կատարումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանում բարդ հումանիտար իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը»,-ասվում ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: