Իշխան Սաղաթելյան. Այս խեղճ քննիչները կրակն են ընկել այդ խելագարի ձեռքը

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՔԾ-ից։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ՀՔԾ հրավիրել են ժամը 15։55-ին, որովհետև ժամը 16։00-ին տեղի էր ունենալու հանրահավաքը։

«Այս խեղճ քննիչները կրակն են ընկել այդ խելագարի ձեռքը։ Անընդհատ այստեղից այնտեղ են քաշում, որ ցույց տան՝ բավարարում են Նիկոլ Փաշինյանի ապօրինի պահանջները։ Այս պահին հիմա ինքը գերագույն գլխավոր հրամանատար ա՞, թե՞ գերագույն գլխավոր խրտվիլակ կամ անմեղսունակ, ինչի՞ մասին է խոսքը։ Թող ժամը 5-ին կանչեր, ինչի՞ է ժամը 4-ին կանչել, երբ այդ ժամանակ սկսում էր հանրահավաքը։ Ընդ որում 4-ին 5 պակաս են ինձ ծանուցագիր տվել։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի մյուս ղեկավարներին, որոնք նույնպես ՀՔԾ-ում են, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեկուսարաններում էլ հերթ է, Նիկոլը պետք է մեծացնի, որովհետև հերթ է գոյանում։ Շատ ժրաջան աշխատում է հիմա։ Պատերազմի օրերին չէր երևում, չկար։ Սենց դեպքերում ինքը բավական պրոֆեսիոնալ ու նաև իր անմեղսունակ թմի որոշ ներկայացուցիչներ, ամբողջ պետական ապարատը լծված է ռեպրեսիաներին, բայց սա չի փրկելու նրան։ ԱԱԾ-ն պետք է զբաղվի մեր երկրի անվտանգության հիմնական սպառնալիքով՝ Նիկոլ Փաշինյանով, այլ ոչ թե մեզանով։ Նիկոլ Փաշինյանի մեղքերը բավական շատ են։ Ինքը դրանց ևս մեկը թող չավելացնի, սդրանքների չգնա ու Երևանի կենտրոնում չփորձի արյուն թափել» , տեղեկացնում է News.am-ը։