Գրոհայինների հետ փոխհրաձգության հետևանքով իրանցի 3 սահմանապահ է զոհվել

Իրանի երեք սահմանապահ զոհվել է երկրի հյուսիս-արևմտյան մասում ՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի իշխանությունների աղբյուրներին:

Նշվում է, որ նրանք թույլ չեն տվել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։