2020-11-14 10:56
Լրատվական գործակալություններ
Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
Դերասան և թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը մահացել է, հայտնում է РИА Новости-ն:
Հունիսի 8-ին հաղորդվել էր, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Ավելի ուշ նա դուրս էր գրվել հիվանդանոցից:
Հոկտեմբերին դերասանը նշել է ծննդյան 85-ամյակը: