Ռուսաստանի օդուժի ուղղաթիռներն ուղեկցում են ԼՂ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՌԴ օդուժերի ուղղաթիռներն ուղեկցում են Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը:
Տեսահոլովակի սկիզբը նկարահանվել է Երևանի «Էրեբունի» ավիաբազայից ուղղաթիռների թռիչքի պահին։ Տեսանյութում երևում է` ինչպես են Արատատի մարզով անցնում ռազմական բեռնատարներն և զրահամեքենաների շարասյունը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղղված ռուսական խաղաղապահ զորախումբը հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով, այդ թվում ՝ ԲԹՌ - 82Ա զրահամեքենաներով, զրահապատ «Տիգր» և «Թայֆուն» ավտոմեքենաներով:
Ռուսական զորակազմի կազմի մեջ մտնում են ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք ուղեկցելու են ավտոշարասյուներին և առաջնագծում պարեկություն են անելու, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: