Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ. ԱՅՍ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է
«Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի». Այս պետական դավաճանության մեջ ինքնախոստովանական ցուցմունքի հեղինակը Հայաստանի վարչապետն է, ով 44 օր ստի ու կեղծիքի միջոցով սնեց մեր միամիտ ու դյուրահավատ ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 29-ին իմ էջում կատարեցի գրառում, որը մեկ ժամ հետո հեռացրեցի, քանի որ այդ ժամանակ չէր կարելի դա երկար պահել հասանելի:
Գրառման հասցեատերը գլխավոր ֆեյքապետն էր, իսկ նպատակը՝ ցույց տալ իրեն, որ ես տեղյակ եմ քո Շուշին հանձնելու դավադիր ծրագրերին:
Ալիևը վարչապետին ասել էր, թե Շուշին տուր, անմիջապես պատերազմը կանգնեցնեմ, դե իսկ մեր «դուխովը» վախեցել էր այդ պայմանավորվածության մասին տեղյակ պահել Շուշիի համար կյանքի ու մահվան կռիվ տվող կամավորներին:
Քանի՞ հերոսներ անմահացան վարչապետի ու նրա հանցակիցների կողմից դավադրաբար հանձնած Շուշիի համար մարտերում...
Ես ձեր տունն ու տեղը...
Հ.Գ. Կից ներկայացնում եմ իմ գրառման սքրինը, որը մինչ այժմ փակ է բոլորի համար»: