Կարևոր է վերականգնել կրոնական առաջնորդների երկխոսությունը
Ժամանակն է վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների երկխոսությունը պատրիարք Կիրիլի միջնորդությամբ։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում նման տեսակետ է հայտնել Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը։
«Ես կարծում եմ, որ հիմա պետք է վերադառնալ այդ ձևաչափին, քանի որ երկրները պետք է վերքեր բուժեն, և հիմա պետք է լսվի կրոնական առաջնորդների ձայնը», - ասել է նա։
Միտրոպոլիտ Իլարիոնի խոսքով` շատ կարևոր է, որ կրոնական առաջնորդները խաղաղության կոչ հնչեցնեն։
Նա հույս է հայտնել, որ կրոնական առաջնորդները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ կկարողանան նպաստել իրավիճակի խաղաղեցմանը և կայուն խաղաղության հաստատմանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանում և Ադրբեջանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։