Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄԻՆՉԵՎ ՉՓՈԽՎԻ «ՀԵՌՈՍՏՐԱՏԸ», ԱՐՑԱԽԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՇԱՆՍԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՄՈՌԱՆԱԼ

Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի այնքան ժամանակ, որքան արցախահայությունը գոյություն կունենա։

Նսեմացուցիչ ու դավաճանական փաստաթղթում որևէ հիշատակում կարգավիճակի մասին գոյություն չունի։

Սակայն որքան էլ Ալիևն արհամարանքով և ինքնաբավ հոխորտա, թե «յոխ, ջհանդամ ու գյոռբագյոռ ստատուս», այդ խոսքերի իրական հասցեատերը Արցախի հայերը չեն, այլ այն մարդն, ով դարձավ այս դավաճանության քավորը և պիտի օր առաջ հեռանա։

Ինչպիսին կլինի Արցախի կարգավիճակի հարցը, մեծապես կախված է նրանից, թե ով է ներկայացնելու մեզ բանակցային գործընթացում։ Մարդ, ով 4750 նահատակների արյունը ջուր դարձրեց և գրչի մի հարվածով, ազգից թաքուն, գիշերով զիջեց 10 000 ք կմ, այլևս չի կարող լինել անդամահատված Արցախի և համայն հայության խոսափողը։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը օրերս շատ պարզ ակնարկ արեց, որ Արցախի կարգավիճակի հարցը կախված է լինելու այն հանգամանքից, թե որքան հայ կմնա Արցախում և որքան ադրբեջանցի կվերաբնակեցվի այնտեղ։

Չկասկածեք, որ Ալիևն առնվազն 40 000 մարդ փորձելու է ճխտել Արցախի մնացած տարածքում։

Որպեսզի արցախահայը վերադառնա և շարունակի ապրել ու պայքարել իր հողում հարկավիր է երկու կարևոր հանգամանք՝

ա. վստահություն Արցախի ղեկավարության հանդեպ

բ. վստահություն Հայաստանի ղեկավարության հանդեպ։

Այս վստահությունները բազմաբաղադրիչ են՝ անվտանգայինից մինչև դիվանագիտական, սոցիալականից մինչև բարոյական։ Ակնհայտ է նաև, որ բ. կետը ավելի ճակատագրական է։

Ասածս միանշանակ է. մինչև չփոխվի երկու հայկական պետությունների տաճարները այրած «հեռոստրատը», Արցախը և Հայաստանը փրկելու շանսի մասին կարելի է մոռանալ։

Լավատեսներին հիշեցնեմ, որ Արցախի հարցով վերջին 2.5 տարվա մեջ արված իմ կանխատեսումների 90%-ը, ավաղ, դարձել է իրականություն...

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ