2020-11-14 20:12
Լրատվական գործակալություններ
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:
Ստորագրված փաստաթղթի վերջնական տարբերակից տեղյակ չեն եղել անգամ արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները:
Դիմումը դեռ ստորագրված չէ, տեղեկացնում է News.am-ը: