2020-11-15 13:46
Լրատվական գործակալություններ
Դատարանը քննում է Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության հարցը. բակում հավաքվել են մեծ թվով աջակիցներ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 15-ին, քննվում է Լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության հարցը։
Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով, տեղեկացնում է News.am-ը։