2020-11-15 14:56
Լրատվական գործակալություններ
Տասնյակ տղաներ դեռ իրենց դիրքում են ու վստահ են, որ որոշում կայացնողները իրենք են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Sputnik Արմենիայի թղթակիցները եղել են պաշտպանության բանակի հրետանավորների անտառային ստորաբաժանումներից մեկում և զրուցել տղաների հետ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հրետանուց ծառերը վնասվել։ Անտառում երևում են պայթած արկերի հետքերը։
Տղաներից մեկը ցույց է տալիս չպայթած ականը, որը ծածկել են ու վրան նախազգուշական գրություն թողել։
Անտառի ծառերի մեծ մասը կտրված է, հողի վրա երևում են զրահատեխնիկայի տեղաշարժի հետքերը։
Տասնյակ տղաներ դեռ իրենց դիրքում են ու վստահ են, որ որոշում կայացնողները, ճիշտ ու սխալ անողներն իրենք են։