Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում հումանիտար կենտրոնի ձևավորումը
ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է տեղակայել Ստեփանակերտում հումանիտար արձագանքման կենտրոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին, տեղեկացնում է News.am-ը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում հումանիտար կենտրոնի ձևավորումը: Այդ նպատակով 2020 թվականի նոյեմբերի 14-ին ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կազմում Ստեփանակերտում արդեն կազմվել է ձևավորվող կենտրոնի օպերատիվ խումբը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Այսօր, 2020 թվականի նոյեմբերի 15-ին, ձևավորվող կենտրոնի թիմն ավելացնելու համար իրագործվում է Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խմբի վերադասավորում, որը կներառվի օպերատիվ արձագանքման կենտրոնի կազմում: Առաջիկայում կիրականացվի Կենտրոնի թիմի ստեղծումը, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային ծառայության միջոցների և ուժերի, ինչպես նաև ՌԴ իշխանության այլ դաշնային մարմինների ներկայացուցիչների հաշվին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պարզաբանվում է, որ խումբն ապահովում է անվտանգությունը Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադառնալու ժամանակ. նոյեմբերի 14-ի ընթացքում իրականացվել է Լաչինի միջանցքով ինն ավտոբուսների (250 մարդ) ուղեկցումը, իսկ նոյեմբերի 15-ին իրականացվում է 19 ավտոբուսների (475 մարդ) ուղեկցումը:
«Միջգերատեսչական արձագանքման հումանիտար կենտրոնի ձևավորումը Ստեփանակերտում ամբողջովին կավարտվի 2020 թվականի նոյեմբերի 20-ին, և կենտրոնը կսկսի իրականացնել հումանիտար արձագանքման՝ իր առջև դրված բոլոր խնդիրները»: