2020-11-15 17:41
Լրատվական գործակալություններ
«Ադեկվադ» միաբանության գրասենյակում խուզարկություն է իրականացվում
Խուզարկություն է իրականացվում «Ադեկվադ» միաբանության գրասենյակում:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը գտնվում էր գրասենյակում ֆեյսբուքյան լայվով ասաց, որ դատական իշխանությունից պահանջում է հետևել օրենքի տառին և կանոններին, փնտրել կոնկրետ իրեր, բայց վերջում չավելացնել հետաքրքրություն առաջացնող այլ իրեր և առարկաներ:
Մեր տեղեկություններով խուզարկություն է իրականացվում նաև Արթուր Դանիելյանի բնակարանում:
Նշենք, որ Արթուր Դանիելյանին երեկ բերման էին ենթարկել, իսկ այսօր ազատ արձակել, տեղեկացնում է News.am-ը: