Պարգև սրբազանը սրտի կաթված է ստացել

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մի քանի օր առաջ սրտի կաթված է ստացել, սրբազանն այժմ Երևանում է: Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա չի հոսպիտալացվել, բայց հիմա լուծվում է նրան ԱՄՆ տեղափոխելու հարցը։

ArmLur.am-ը փորձել է զրուցել Պարգև սրբազանի հետ պարզելու համար` առողջական ինչ վիճակում է նա:

«Սրբազանն ասաց, որ չի ցանկանում որևէ բան այս պահին խոսել, քանի օր առաջիկայում պատրաստվում է վիրահատություն նպատակով մեկնել արտերկիր»,–գրել է կայքը։

Սրբազանն ասել է, որ այժմ այլ հարցեր կան, որոնց մասին դեռ չի ցանկանում խոսել, այժմ իր բուժման հարցերով է զբաղված։