2020-11-16 16:13
Լրատվական գործակալություններ
Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը և Facebook-ի իր էջում հրապարակել է Մնացականյանի ձեռագիր դիմումը։
«Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը։ Շնորհակալություն եմ հայտնում այս շրջանում վստահության և համատեղ աշխատանքի համար»,–գրել է Զոհրաբյանն իր հրաժարականի դիմումի մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։