ԲՀԿ. Օրենքի ուժով Փաշինյանին մեկուսացնել և երկրում սահմանադրական կարգը վերականգնել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրենին, Ոստիկանապետին, Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի ղեկավարներին՝ իրականացնելու օրենքով սահմանված քայլեր և գործողություններ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, որը վերջինս գրել էր նախօրեին. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ պշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

Ըստ ԲՀԿ-ի՝ այս գրառումն իր մեջ առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 222 և 226.2. հոդվածներով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը:

«Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն այլևս սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության և Հայաստանի հասարակության համար: Այդ պաշտոնին նրա մնալու յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հորդորում ենք ժամ առաջ ձեռնարկել իրավական քայլեր՝ օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»,- գրված է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am։