2020-11-16 18:19
Լրատվական գործակալություններ
Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանին. Ինչու գնված Սու-30 ինքնաթիռները չթռան
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր քննադատել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Նա նշել է, որ նախարարին հրավիրելու են հանձնաժողով հարցերի պատասխանելու համար։
Քոչարյանը նշեց, որ Տոնոյանին հարցնելու է, թե ինչու գնված Սու-30 ինքնաթիռները չթռան, նաև անդրադարձավ 2016 թվականին Տոնոյանի հայտարարություններին անօդաչու սարքերի կիրառման վերաբերյալ։
Քոչարյանը քննադատել է նաև Տոնոյանի վարած կադրային քաղաքականությունը, տեղեկացնում է Lragir.am-ը։