Հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին

Հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին։ Սույն թվականի նոյեմբերի 16֊ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ով ի պաշտոնե հանդիսանում «Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող» քննիչ հանձնաժողովի նախագահը ԱԺ֊ում (կամ այլ վայրում բայց միանշանակ Երևան քաղաքում) հայտարարել է, որ պատրաստվում հրապարակել ի պաշտոնե իրեն հայտնի դարձած պետական, ռազմական ու ծառայողական գաղտնիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին

ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ ԱԱԾ տնօրենին

Հարգելի պարոնայք

Սույն թվականի նոյեմբերի 16֊ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ով ի պաշտոնե հանդիսանում «Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող» քննիչ հանձնաժողովի նախագահը ԱԺ֊ում (կամ այլ վայրում բայց միանշանակ Երևան քաղաքում) հայտարարել է, որ պատրաստվում հրապարակել ի պաշտոնե իրեն հայտնի դարձած պետական, ռազմական ու ծառայողական գաղտնիք։ Խնդրում եմ ուսումնասիրել սույն հաղորդմանը կից տեսանյութը և հարուցել քրեական գործ։

Հ.Գ. Հուսով եմ սույն հանցագործության սուբյեկտը մինչ պատերազմը սկսելը դեռևս չի հասցրել իրագործել իր հանցավոր նպատակը...»,- գրել է նա, տեղեկացնում է News.am։