«Իրատես». ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԱՄԵՋ ԵԼՆԵԼ

«Իրատես» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ից ՀՀ կառավարությունը վերսկսել է աշխատանքները։ Նախապես այդ մասին ազդարարել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նշենք‚ որ ուրբաթ օրվանից ոստիկանական հսկայական ուժեր են կուտակված կառավարական մասնաշենքերի մոտ՝ գործադիր իշխանության անվտանգությունն ապահովելու համար։ Ասում են նաև‚ որ նախարարները պատվիրել են կառավարական շենքերի անվտանգությունն ապահովող ոստիկաններին թույլ չտալ‚ որպեսզի որևէ այլ անձ օգտվի նախարարական վերելակներից։ Ազգընտիր գործիչները հավանաբար բարդույթներ ու մտահոգություններ ունեն հասարակ քաղաքացիների հետ շփվելուց»։

Aysor.am