Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցության ամրապնդմամբ Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ համագործակցության հետագա ամրապնդմամբ, որտեղ այդ կազմակերպությունը երկար ժամանակ ակտիվ աշխատում էր: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մաուրերի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հիմա մենք լրացուցիչ դաշտ ենք ստացել փոխգործակցության համար, նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահները եռակողմ համատեղ հայտարարություն ստորագրեցին, ասել է Լավրովը:- Այնտեղ ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղակայված, և մենք գիտենք, թե որքան ակտիվ և երկար ժամանակ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում այս տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդելու մեր համագործակցությունը, որն արդեն ակտիվորեն զարգանում է», տեղեկացնում է News.am: