Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքն արդեն բաց է(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լաչինի միջանցքի երկայնքով տեղադրվել են ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր դիտակետեր։ Նրանք վերահսկում են հրադադարի ռեժիմը:
Հայաստանն Արցախին կապող ճանապարհը` Լաչինի միջանցքը, այսօր պաշտոնապես բացվել է։ Շուշիի մոտ դիտակետ է տեղադրվել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են խաղաղապահ անցակետի մոտ կանգնած զրուցում հայ և ադրբեջանցի զինվորականները, ռուս խաղաղապահներն ու փրկարարները, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ:
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհը կսկսի գործել նոյեմբերի 17-ից:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 25-ից գործելու է նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին ՝ դեպի Արցախ տանող երկրորդ ճանապարհը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։