2020-11-17 16:19
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը դատարկ է. 2021 թվականի բյուջեի քննարկումն անցնում է առանց օրենսդիրների
Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, ովքեր պնդում էին պահպանել Ազգային ժողովի ներկայիս օրակարգը, առանձնապես չեն ձգտում զբաղեցնել դատարկ տեղեր ԱԺ նիստերի դահլիճում` նրանց մենակ թողնելով:
Օրենսդիրներն, ըստ ամենայնի, ավելի կարևոր անելիքներ ունեն, քան 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումն է:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորներն ավելի վաղ բոյկոտել էին Ազգային ժողովի օրակարգը և նոյեմբերի 17-ին ցուցադրաբար լքել էին խորհրդարանի նիստերի դահլիճը: Մասնավորապես, նրանք պահանջում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և պնդում էին արտահերթ նիստ անցկացնել, տեղեկացնում է News.am-ը: