Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հետ կապված 5 միջնորդության

Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հետ կապված 5 միջնորդության: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

Այդ թվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Թուրքիայից և Ադրբեջանից ռազմական հանցագործների դեմ պատժամիջոցների սահմանման, ինչպես նաև Թուրքիային զենքի վաճառքի մորատորիում կիրառելու մասին առաջարկներ, տեղեկացնում է News.am: