Մովսես Հակոբյանը հրաժարվել է պաշտոնից

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին։