2020-11-18 19:10
Լրատվական գործակալություններ
Արթուր Վանեցյանին և Իշխան Սաղաթելյանին մեղադրանք առաջադրվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել։
Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ մեղադրանքն ամբողջությամբ քաղաքական հետապնդում է. «Մեղադրանքն ահիմն է, ամբողջությամբ քաղաքական հետապնդում է»։
Արթուր Վանեցյանը կոչ արեց բոլորին՝ ժամը 18։00-ին գնալ Ազատության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու և հետագա անելիքների մասին լսելու համար։
Վանեցյանին և Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով, տեղեկացնում է News.am-ը։