2020-11-19 10:06
Լրատվական գործակալություններ
Արցախի անկախության ճանաչման մասին նախագիծ է ներկայացվել Ֆրանսիայի սենատ
Ֆրանսիայի սենատ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծ է ներկայացվել: Այդ մասին տեղեկանում ենք Սենատի պաշտոնական կայքից։
Նախագիծը ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորներ ՝ Բրյունո Ռետայոն (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանները, Էրվե Մարսելը («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասին և Գիյոմ Գոթարը: