2020-11-19 12:14
Լրատվական գործակալություններ
Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ փոխնախագահ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աշոտ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Աշոտ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: