ՌԴ ԱԳՆ․ Կողմերը 385 զոհվածի մարմիններ են հանձնել միմյանց

Հայկական և ադրբեջանական կողմերը նոյեմբերի 13-ին փոխանակել են Ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 մարմինները: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս թվի մեջ ներառված են երկու կողմի զոհերը», - ասել է նա։

Զախարովան հայտնել է նաև, թե քանի մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։

«Նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 3 054 մարդ», - նշել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։