«Օրրան» ՀԿ-ն պատրաստ է ձմեռային հագուստով ապահովել արցախցի երեխաներին

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Արցախից Հայաստան ժամանած երեխաներին ձմեռային հագուստ կհատկացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հասարակական կազմակերպությունը ձմեռային կոշկի կամ բաճկոնի կարիք ունեցող 6-14 տարեկան արցախցի երեխաների ծնողներին հորդորում է զանգահարել «Օրրան» հետևյալ հեռախոսահարամներով. 01053-51-67, 010 53-86-72, 094 43-08-69:

 Ծննդյան վկայականի կամ դրա պատճենի առկայությունը պարտադիր է: