Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել Սիսական կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Գիտեմ բոլորս չենք վերականգնվում Գեներալ Գնդապետ Հակոբյանի բացահայտումներից, բայց տեղեկացնեմ. Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ Հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ պատկերացրեցիք ԱԱԾ և Դատախազության վճռականությունը և մեր ճշմարտության, ստի ու ապօրինության դեմ պայքարը: Դատարանը` կալանավորման միջնորդությունը մերժեց!!!

Լրացում. Նախագահող դատավորը լեգենդար` Արման Հովհաննիսյան»,- գրել է Վարդևանյանը, տեղեկացնում է News.am։