2020-11-19 21:18
Լրատվական գործակալություններ
«Հարցաքննվել եմ ու վերադարձել տուն». Մովսես Հակոբյանին ՀՔԾ են կանչել
Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօրվա ասուլիսից հետո հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը` Մովսես Հակոբյանը։
«Այսօր հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, հարցաքննվել եմ և վերադարձել տուն», – ասել է Հակոբյանը։
Հատուկ քննչական ծառայությունում Sputnik Արմենիայի հետ զրույցում ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին տեղեկությունը` ասելով, որ այդ հարցը չեն մեկնաբանում։