2020-11-20 15:01
Լրատվական գործակալություններ
3 նոր նախարար ունենք. Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրերը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ 3 նոր նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության` արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանին փոխարինել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ինչպես արդեն հայտնել էինք, փոխարինել է ՀՀ վարչապետի խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել ՀՀ վարչապետի մեկ այլ խորհրդական` Մեսրոպ Առաքելյանը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Զարուհի Բաթոյանին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։