Ոստիկանական ուժերը չթողեցին, որ ՀՀ դրոշը ծածանվի հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանրապետության հրապարակում նաև Շտապօգնության մեքենա կա` հնարավոր տուժածներին օգնություն ցույց տալու համար։

 

       
     

Երևանի Հանրապետության հրապարակում իրավիճակը թեժ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հանրահավաքը փորձում էին կանխել մեծ թվով ոստիկանական հատուկ ուժերը։

Երիտասարդները փորձում էին բացել ու երկարությամբ բռնել ՀՀ դրոշը, սակայն դա նրանց չհաջողվեց։ Ոստիկանական ուժերը խլեցին և հավաքեցին մեր դրոշը` չթողնելով, որ այն ծածանվի հրապարակում։

Ոստիկանությունն ավելացնում է իր ուժերը, Հրապարակ է բերվել ոստիկանության ավտոբուսը։ Հրապարակում նաև Շտապօգնության մեքենա կա` հնարավոր տուժածներին օգնություն ցույց տալու համար։

Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ոստիկաններն ինչպես են բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Նրանք բռնի ուժով գետնին են պառկեցնում իրենց մեքենան չնստող տղամարդուն, ոլորում թևերն ու նստեցնում մեքենան։