Շոյգուն արդեն Երևանում է

ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնում է, որ արդեն Երևանում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա Երևան է ժամանել միջգերատեսչական պատվիրակության կազմում:

Սպասվում է նաև, որ ՀՀ կժամանեն ՌԴ փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը և այլ պաշտոնյաներ։

ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ այս պահին Շոյգուն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ Երևան է գալիս նաև ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը, մի շարք հանդիպումներ են նախատեսված։

Ռուսաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի նաև Բաքու։