2020-11-21 12:38
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԻՆ՝ հումանիտար բեռով երկրորդ շարասյունը ուղևորվել է Ղարաբաղ
ՌԴ ԱԻՆ՝ հումանիտար բեռով երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից ուղևորվել է Ղարաբաղ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը:
«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն ուղևորվում է Կրասնոդարի երկրամասի տարածքից: Այսօր այն 630 կմ ճանապարհ կանցնի՝ տեղափոխելով 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամի»,-հայտնել է մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունը հստակեցրել է, որ ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը կժամանի Ստեփանակերտ նոյեմբերի 21-ին օրվա կեսին: «Առաջին շարասյանը մնացել է անցնել 70 կմ»,-հավելել է մամուլի ծառայությունը, տեղեկացնում է News.am-ը: