Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԴԱՎԱՃԱՆ ՆԻԿՈԼԸ ԴԵՌ ԽՈՍՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒՑ ՈՒ ՍԽԱԼՆԵՐԻՑ

Նիկոլն այսօր պաշտպանության նախարարությունում հայտարարել է «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ ՊՆ նորանշանակ նախարարի ներկայացման հավաքին ներկա գեներալները, սպաներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները լավ գիտեն, թե ո՞րն է սխալը և ինչպե՞ս դա ուղղել. «...Նիկոլին չէր կարելի ընտրել վարչապետ, և քանի դեռ շատ ուշ չէ, նրան օր առաջ պետք է հեռացնել վարչապետի պաշտոնից»։

Այս խայտառակ պարտության ցանկացած վերլուծություն բերելու է մի եզրահանգման. «ՀՀ զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը հնարավոր ամեն բան արել են պատերազմում հաղթելու համար։ Սակայն ՀՀ վարչապետը և նրա բոսյակ կառավարությունն ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորություն տան ալիևին՝ հասնել Շուշի»։

Դավաճանության հեղինակը դեռ խոսում է իրավիճակը վերլուծելուց ու սխալներից։

Հ.Գ. Իսկ ՊՆ նախարարին, այս իրավիճակում, հեռացման ենթակա դավաճան կառավարությունում հայտնվելու առիթով շնորհավորե՞լն է ճիշտ թե՞ ցավակցելը»:

News.am