Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին News.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետն ախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը օրերս ասուլիսում մի շարք ուշագրավ հյտարարություններով էր հանդես եկել: Մասնավորապես նշել էր, որ պատերազմի երրորդ օրը քաղաքական ղեկավարությունը դադարեցրել է զորքերի լրահամալրումը, փոխարենը կամավորականների ջոկատներ են կազմվել և ուղարկվել առաջնագիծ:

Նաև անդրադարձել էր սպառազինության գնումներին՝ նշելով, որ 2018-ի սպառազինությունների պլանը փոխվել է: