Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարել Ղարաբաղի գյուղերին

Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարել Ասկերանի շրջանի գյուղերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խաղաղապահ ուժերը նախատեսված են ոչ միայն հակամարտող կողմերին զսպելու, այլ նաև տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Ասկերանի շրջանի վարչակազմից մեր հրամանատարություն դիմում է ստացվել խմելու ջրի բացակայության հարցով: Այդ պատճառով մենք եկել ենք օգնելու»,-լրագրողներին հայտնել է պարենի հարցերով վարչության սպա, մայոր Դմիտրի Պաշկինը:

Նրա խոսքով՝ դա մեկանգամյա ակցիա չէ. «Մենք կշարունակենք պարբերաբար օգնել տեղի բնակչությանը»:

Նշվում է, որ գյուղերից մեկի ջրմուղ-կոյուղու պետը շնորհակալություն է հայտնել խաղաղապահներին:

«Այժմ գյուղում ջուր չկա, շատ գյուղերում նույն վիճակն է: Ռուսները խաղաղություն են բերել Ղարաբաղ: Հուսով ենք, որ դա երկար կտևի: Մենք նույնիսկ չէինք սպասում, որ խաղաղապահներն այստեղ կգան: Չէինք ակնկալում, որ ջուր կբերեն»,-ասել է նա, տեղեկացնում է News.am: