Ռուսաստանի ՌՏՈՒ-ի ինքնաթիռները Ղարաբաղ կտեղափոխեն ռազմական ինժեներներին, տեխնիկա և սարքավորումներ
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռները կտեղափոխեն ռազմական ինժեներներ, տեխնիկա և սարքավորում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների իրականացման գոտի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը թռիչք է կատարել մերձմոսկովյան Չկալովսկի օդակայանից ՌԴ ԶՈՒ ինժեներների խմբեր, ինչպես նաև ինժեներական տեխնիկա և սարքավորումներ տեղափոխելու համար խաղապահ գործողության շրջաններում ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները մաքրելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներներին, բուլդոզեր և մեծ բեռնատար մեքենա, որն ունի բարձր անցանելիություն խաղաղապահ գործողությունների գոտի դիտակետերի համար սարքավորումներ տեղափոխելու համար, տեղեկացնում է News.am-ը: